«ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում առնվազն 5 տարի անց հնարավոր կլինի այն վերականգնել»․ Արփինե Սարգսյան

«ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում առնվազն 5 տարի անց հնարավոր կլինի այն վերականգնել»․ Արփինե Սարգսյան

«ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում առնվազն 5 տարի անց միայն կարող ես վերականգնել ՀՀ քաղաքացիությունը»,- այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում նշեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

«ՀՀ քաղաքացիությունը հերթական գործարք չէ, որ մի օր որոշես ունենալ ՀՀ քաղաքացիություն, հաջորդ օրը՝ ոչ․․․ Գործող օրենսդրության մեջ, երբ մարդուն կարող ենք ՀՀ քաղաքացիություն շնորհել, հաջորդ օրը նա կարող է դիմել ու դադարեցնել ՀՀ քաղաքացիությունը։ Իհարկե սա զարտուղի ճանապարհներով տարբեր երկրներում տարբեր հարցեր լուծելու առերևույթ մղումներ է ենթադրում կամ գոնե մեզ մոտ կասկած է հարուցում»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ

ՀՀ քաղաքացիություն զրկելը միայն անձնագրից զրկելու գործընթաց չէ, այլ պետություն–քաղաքացի կապերը խզելու մասին է։

ՆԳՆ նախարարը նաև տեղեկացրեց, որ ՀՀ քաղաքացիության շնորհման դեպքում՝ առաջարկվում է սահմանել 250 հազար դրամ, իսկ դադարեցման դեպքում՝ 1 մլն 500 հազար դրամ տուրք։

«ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում առնվազն 5 տարի անց հնարավոր կլինի այն վերականգնել»․ Արփինե Սարգսյան

Leave a Comment