Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հետևել օրվա կարգացուցակով նախատեսված պարապմունքների անցկացմանը



Սեպտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, որտեղ հետևել է օրվա կարգացուցակով նախատեսված պարապմունքների անցկացմանը, հայտնում են պաշտպանության նախարարությունից։



Նախարարը զրուցել է զինծառայողների հետ, իսկ հաջորդիվ ծանոթացել նորակառույց զորանոցների և այլ ենթակառուցվածքների ընձեռած հնարավորություններին: 


Այցի ավարտին ուսումնական կենտրոնի հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment