
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեր սահմանամերձ տարածքներում գտնվող դաշտերը կրկին քարից էինք մաքրում՝ ձեռքով բնականաբար:
Առհասարակ Շիրակում և հատկապես Անիի անջրդի դաշտերում գյուղատնտեսության զարգացվածությունը առնվազն 1950-1960 թվականների մակարդակին է:
Հին, 100 տարվա, ջարդոնի ենթակա գյուղտեխնիկայով ենք յոլա գնում, այն էլ լավագույն դեպքում: Առհասարակ մեր կողմերում հացահատիկի մշակությունով զբաղվելը, ինչպես ասում են՝ դոնքիշոտություն է: Իսկ մի քանի մետրի վրա թուրքական տարածքում առնվազն 100 տարով առաջ են:
Քարհավաքող մեքենան մեր կողմերում նույնիսկ երազանքից մի բան էլ հեռու է, իսկ իրենք վաղուց դաշտերը մաքրել ավարտել են…»։
Աղբյուրը` Վահան Թումասյան