Կիվուն Մխիթարյանին «Ինտերի» առանցքային ֆուտբոլիստներից է համարել – armeniatoday.am

«Ինտերի» գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն Հենրիխ Մխիթարյանին համարում է «Ինտերի» առանցքային ֆուտբոլիստներից մեկը։ Միլանյան ակումբի գլխավոր մարզիչը հայ կիսապաշտպանին առանձնացրել է «Նապոլիի» դեմ Սերիա Ա-ի 3-րդ տուրի հանդիպման նախօրեին կայացած մամուլի ասուլիսում։

Պատասխանելով «Ինտերի» անգլիացի նորեկների հարմարվելու մասին հարցին՝ Կիվուն նշել է, որ իրեն նույնքան հետաքրքրում են Կառլոս Աուգուստոն, Մխիթարյանը և այն ֆուտբոլիստները, որոնք տարիներ շարունակ թիմի առանցքային մասն են կազմում։

«Ձեզ հետաքրքրում են Սթոունզն ու Ջոնսը, իսկ ինձ նույնքան հետաքրքրում են Աուգուստոն, Մխիթարյանը և նրանք, ովքեր տարիներ շարունակ թիմի առանցքային մասն են կազմում՝ այն ամենով, ինչ ամեն օր ցույց են տալիս»,- ասել է Կիվուն։

Մարզիչը հավելել է, որ թիմի նորեկներ Սթոունզն ու Ջոնսը լավ են աշխատում և մրցաշրջանի ընթացքում իրենց ներդրումը կունենան թիմի խաղում։

Մխիթարյանը «Ինտերին» միացել է 2022 թվականին։ Միլանյան ակումբի կազմում նա դարձել է Իտալիայի չեմպիոն, երկու անգամ նվաճել երկրի գավաթը և երկու անգամ՝ Սուպերգավաթը, ինչպես նաև երկու անգամ հասել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։

Leave a Comment