Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը սահմանափակել է Yandex Go-ի միջոցով ուղևորությունների գների աճը. գինը չի կարող բազային սակագինը գերազանցել ավելի քան երեք անգամ, իսկ նման ուղևորությունների մասնաբաժինը եռամսյակի ընթացքում չի կարող գերազանցել ընդհանուրի 5%-ը։ Այս մասին հանձնաժողովը հայտնել է առցանց տաքսիների վարորդների հետ հանդիպումից հետո։
Բազային սակագինը երկու անգամ գերազանցող հատվածից Yandex-ը միջնորդավճար չի գանձի. այդ գումարն ամբողջությամբ կմնա վարորդին և տաքսոպարկին, հայտնել է հանձնաժողովը։
Սահմանվել են նաև հարթակում մեքենաների աշխատանքի թույլատրելի ժամկետները։ «Ստարտ» կատեգորիայում մեքենան կարող է աշխատել արտադրության տարեթվից առնվազն 10 տարի, իսկ ավելի բարձր կատեգորիաների համար երաշխավորված ժամկետը չորս տարի է։
Բացի այդ, Երևանի 36 խաչմերուկներում, որտեղ կայանումն արգելված է, հարթակը թույլ չի տալիս պատվեր կատարել։ Եթե մեկ րոպեից ավելի կայանումն արգելված է, ուղևորին համապատասխան տեղեկություն է ցուցադրվում։
«Բիզնես» կատեգորիայում ավելացվել է «Ինքս կբացեմ դուռը» գործառույթը, որը թույլ է տալիս ուղևորին նախապես հրաժարվել վարորդի կողմից դուռը բացելու ծառայությունից։ «Գաղտնի գնորդի» ստուգումների ժամանակ դուռը չբացելն այլևս չի ներառվում գնահատման չափանիշներում։
Հանձնաժողովը հայտնել է նաև լոուքոսթեր ծառայության գործարկման մասին։ Ներկայում իրականացվում են տեխնիկական շտկումներ և հարթակի աշխատանքի մոնիթորինգ։
Մինչև տարեվերջ նախատեսվում է ավարտել հաբի ստեղծումը, որը վարորդներին հնարավորություն կտա ուղիղ աշխատել Yandex-ի հետ։ Քննարկվում է նաև 5000 դրամը գերազանցող պատվերների դեպքում միջնորդավճարի գանձման հարցը։
Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը վարորդներին հորդորել է արձանագրված խախտումների վերաբերյալ փաստերը ներկայացնել հանձնաժողովին։
