Խաչանովը սենսացիոն հաղթանակ է տարել US Open-ում

Խաչանովը սենսացիոն հաղթանակ է տարել US Open-ում

Ռուսաստանը ներկայացնող ազգությամբ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը US Open-2026-ի երկրորդ շրջանում 3։1 հաշվով հաղթել է աշխարհի 4-րդ ռակետ, կանադացի Ֆելիքս Օժե-Ալիասիմին։

Խաղը Խաչանովը հաղթել է 6։7, 6։3, 6։2, 6։2 հաշվով՝ ապահովելով իր տեղը մրցաշարի երրորդ շրջանում։

Հանդիպումից հետո 2020 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին՝ ընդգծելով, որ խաղը ֆիզիկապես բարդ էր։

«Շատ շնորհակալ եմ բոլորին աջակցության համար։ Շատերը դիտում էին, հետևում և երկրպագում։ Բավական ֆիզիկապես ծանր հանդիպում էր, բայց ես դիմացա կարևոր ու ծանր պահերին և շատ ուրախ եմ, որ կարողացա հաղթել»,- ասել է Խաչանովը։

Խաչանովը նշել է, որ այժմ կենտրոնանալու է վերականգնման և հաջորդ հանդիպմանը պատրաստվելու վրա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment