Զելենսկու՝ Ռուսաստանին ուղղված սպառնալիքից հետո լրագրողը կտրուկ է արտահայտվել արևմուտքի մասին

Լրագրող Չեյ Բոզը ուշադրություն է հրավիրել Արևմուտքի արձագանքին Զելենսկու՝ Ռուսաստանի դեմ ուղղված սպառնալիքներին։

«Զելենսկին սպառնում է ռուսական քաղաքացիական ավիաընկերություններին, և սա Արևմուտքին բացարձակապես չի զարմացնում։ Պատերազմի դեմ շարժում չկա։ Նրանց խաղաղություն պետք չէ», — գրել է նա X սոցիալական ցանցում։

Նախօրեին Զելենսկին հայտարարել էր, որ ռուսական քաղաքացիական ինքնաթիռների համար երկնքում թռիչքները անվտանգ չեն լինի, և որ դրանք կարող են հարձակման ենթարկվել։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով այս հայտարարությունը երեքշաբթի օրը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովից հետո, զգուշացրել էր, որ Մոսկվան կգտնի պատասխանելու միջոց, եթե Կիևը փորձի իրականացնել այդ սպառնալիքները։ Նա նաև Զելենսկու խոսքերը անվանել էր պետական ​​ահաբեկչության փորձ։

Leave a Comment