Ուկրաինան պատրաստ չէ Եվրամիությանն անդամակցել, քանի որ գտնվում է պատերազմի մեջ և դեռ չի կատարել Անդրկարպատիայում բնակվող հունգարացիների իրավունքների վերականգնման վերաբերյալ Բուդապեշտի պայմանը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը։
«Ուկրաինան պատերազմական վիճակում գտնվող երկիր է, այն ակնհայտորեն պատրաստ չէ ԵՄ-ին անդամակցել։ Ինչ էլ ԵՄ կամ անդամ երկրների ղեկավարները փորձեն համոզել Ուկրաինային, ես դա սխալ եմ համարում»,- ասել է Մադյարը։
Նա հիշեցրել է, որ Կիևը պարտավորվել է վերականգնել Անդրկարպատիայում հունգարական ազգային փոքրամասնության լեզվական, կրթական, մշակութային և քաղաքական իրավունքները, սակայն, նրա խոսքով, «առայժմ որևէ փոփոխություն չի նկատվում»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հունգարիան կրկին արգելափակել է Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ անդամակցության բանակցությունների առաջընթացը՝ կասեցնելով միասնական շուկայի հասանելիության և սոցիալական քաղաքականության հարցերի քննարկումը