
«Աշխատանքային պայմանավորվածություններ ձեռք բերվեցին․․․ Ռուսական ռազմաբազայի վերաբերյալ քննարկում չի եղել։ Այս ընթացքում ոչ մի անգամ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հարցը չենք բարձրացրել: Եվ այնպես էլ չէ, որ մենք համարում ենք՝ 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի տարարծքում կենսական անհրաժեշտություն է»,- այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանի տարածքից, մենք չենք առարկի, բայց եթե ցանկություն արտահայտեն մնալու, մենք պատրաստ ենք նաև դա քննարկել: Բայց մենք երբեք այդ հարցերն այս ընթացքում չենք քննարկել»,- ընդգծեց Փաշինյանը: