Եվրամիությանը Հայաստանի անդամակցությունը Երևանի գործն է և երկրի ինքնիշխան իրավունքը։ Այս մասին Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նրա խոսքով՝ այս հարցի շուրջ Երևանի և Մոսկվայի միջև որևէ բանակցություն կամ շփում չի ընթանում։
«ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը Հայաստանի գործն է։ Ինչպես որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է»,- ասել է Օվերչուկը։