«Կորցնում ենք մեր անվտանգային երաշխիքը»․ Սուրեն Ներսիսյան

«Կորցնում ենք մեր անվտանգային երաշխիքը»․ Սուրեն Ներսիսյան

Փաստաբան Սուրեն Ներսիսյանը ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «ՄԵՆՔ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՎԵՐՋԻՆ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԸ
1920 թվականի նոյեմբերի 7-ին՝ թուրքական զորքերը մտան Ալեքսանդրապոլ (Գյումրի)։ 1920 թվականի դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի պայմանագրով (որը ստորագրվեց Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքիայի ազգային մեծ ժողովի միջև) Հայաստանի տարածքը կտրուկ կրճատվեց՝ հասնելով ընդամենը շուրջ 10,000–12,000 քառակուսի կիլոմետրի։ Այդ պայմանագրով Հայաստանին էր մնում հիմնականում Երևանի և Սևանա լճի ավազանի շրջակայքը, իսկ Կարսը, Սուրմալուն և Ալեքսանդրապոլի գավառի մեծ մասը անցնում էին Թուրքիայի վերահսկողության տակ։ Հետագայում՝ 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերով, Գյումրին (Ալեքսանդրապոլը) վերադարձվեց Հայաստանին, և Հայկական ԽՍՀ տարածքը վերջնականապես ձևավորվեց շուրջ 29,800 քառակուսի կիլոմետրի սահմաններում։
Այսինքն՝ պիղծ նիկոլի «բոբո» ռուսները մեզ փրկեցին թրքացումից և նվիրեցին 29 800: Իսկ այսօր մենք ուրանում ենք, դավաճանում ենք ռուսներին և նորից գրկախառնվում 6 տարի առաջ «բայրաքթարներով» մեր Տղաներին սպանած թրքի հետ:
Կան ազգեր, որոնք ապրում են, որովհետև հիշում են պատմությունը, և կան ազգեր, որոնք կործանվում են, որովհետև կամովին գնում են դեպի դահիճը։
Երբ մենք մոռանում ենք Եղեռնը և անցյալի դառը դասերը, երբ մոռանում ենք, թե ինչպես 1920-ին թուրքական զորքը մտավ Ալեքսանդրապոլ, իսկ Հայաստանից ընդամենը մի բուռ տարածք էր մնացել, մենք ինքներս մեզ դատապարտում ենք նույն ճակատագրին։
Այսօր տեղի է ունենում անդառնալին․
Կորցնում ենք անվտանգային երաշխիքը: Ռուսական ռազմաբազան և սահմանապահ զորքերը տասնամյակներ շարունակ իրենց ռեսուրսով, տեխնիկայով ու զինվորով պահել են հայ-թուրքական սահմանը։ Դրանց հեռացումը նշանակում է զրկվել մեր միակ իրական ռազմավարական զսպող ուժից։ Սահմանը մնում է բաց: Մեր բանակը կտրուկ կրճատվել է, չկան բավարար մարդկային ռեսուրսներ, սպառազինություն և տեխնիկական միջոցներ՝ հարյուրավոր կիլոմետրեր ձգվող այդ սահմանը միայնակ պահելու համար։ Սահմանը պարզապես բացվելու է։ Ոչ մի արտաքին ուժ կամ ՆԱՏՕ-ի զորք չի գալու մեր փոխարեն սահման պահելու։
Սահմանների անվերահսկելի բացումը բերելու է օտար կապիտալի ներհոսք: Մեր նորակառույցներն ու քաղաքները լցվելու են օտարներով և հիմնականում թրքերով, իսկ Սփյուռքի համար հայրենիքի դռները փակվելու են։
Սա քաղաքական վեճ չէ, սա ազգային գոյության հարց է։
Թրքի դիմաց «կզած նիկոլը» քաջ գիտակցում և տեսնում է, որ ներկայիս «կայֆոտ կյանք սիրող» մեր հասարակության մեծամասնությունն իրեն չի դատապարտելու, իսկ երբ խելքի գան և փորձեն մեղադրյալի աթոռին նստացնեն, ապա այդ ժամանակ այլևս պետություն չենք ունենա…
p.s Վազգեն Սարգսյանը քաջ գիտակցում էր ՊՈՐՏԱԼԱՐԻ կարևորությունը և թե այն կորցնելուց հետո մենք ինչ աղետի դիմաց ենք կանգնելու»:

Աղբյուրը`   Սուրեն Ներսիսյան

Leave a Comment