ԱՄՆ ԶՈւ-ն կորուստներ չի կրել Քրդստանի տարածքում ամերիկյան ռшզմական օբյեկտներին Իրանի հասցրած hարվածների հետևանքով․ Al-Monitor



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ Զինված ուժերը կորուստներ չեն կրել Իրաքի Քրդստան քաղաքի տարածքում ամերիկյան ռազմական օբյեկտներին Իրանի հասցրած հարվածների հետևանքով: Այս մասին Պենտագոնում ունեցած աղբյուրներին հղումով հայտնել է ամերիկյան Al-Monitor պորտալը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մեր մարդկանց հետ ամեն ինչ կարգին է», – նշել է պորտալի զրուցակիցը:

Ավելի վաղ իրանական Fars գործակալությունը հայտնել էր Իրաքի Քրդստան քաղաքում ԱՄՆ ռազմական օբյեկտներին, մասնավորապես՝ Էրբիլի բազային հասցված հարվածների մասին: Իրանական կողմը հայտարարել էր ԱՄՆ ԶՈւ վերանորոգման կենտրոնի և տեխնիկական սարքավորումների պահեստների ոչնչացման մասին: Ինչպես նաև իրանցի զինվորականները հարձակվել էին Հորդանանում և Բահրեյնում ամերիկյան բազաների վրա:



Leave a Comment