ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Իրանի հարավին – armeniatoday.am

Սեպտեմբերի 1-ին ԱՄՆ զինված ուժերը նոր ավիահարվածներ են հասցրել Իրանում գտնվող թիրախներին, հայտնում է Reuters-ը։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) թիրախներին հարվածներ հասցնելու մասին։ Հրամանատարությունը նշել է, որ հարվածները հաջորդել են «ԻՀՊԿ-ի կողմից Հորմուզի նեղուցում առևտրային նավերի և տարածաշրջանում տեղակայված ԱՄՆ զինվորականների վրա հարձակվելու վերջին փորձերին»։

Հղում անելով իրանական լրատվամիջոցներին՝ գործակալությունը հայտնել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական Քեշմ կղզում, Բանդար Աբբաս և Չաբահար նավահանգստային քաղաքներում, ինչպես նաև Իրանի հարավային Ջասկ և Սիրիկ քաղաքներում տեղի ունեցած պայթյունների մասին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցերում հայտարարել է, որ եթե Իրանը հակահարված տա, «կրկին հարվածի կենթարկվի, շատ ավելի ուժգին և շատ ավելի լայնածավալ»։

ՏԱՍՍ-ը, հղում անելով Fars լրատվական գործակալությանը, հայտնել է, որ ԱՄՆ հարվածներից հետո Իրանի զինված ուժերը պատասխան հարձակում են սկսել՝ օգտագործելով հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։

Օգոստոսի վերջին ԱՄՆ-ն և Իրանը մի քանի շաբաթվա ընթացքում առաջին անգամ փոխադարձ հարվածներ էին հասցրել։ ԱՄՆ-ն հարվածել էր Հորմուզի նեղուցի Լարակ կղզում գտնվող իրանական երկու հրթիռային կայանին, որից հետո Իրանը հայտարարել էր Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին պատասխան հարված հասցնելու մասին։

Leave a Comment