2026-ի առաջին կեսին Արցախից բռնի տեղահանված ավելի քան 14 000 անձից մոտ 9000-ը ՀՀ քաղաքացիություն է ստացել, հայտնել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։
Ըստ վիճակագրության մանրամասների՝ ներկայացվել է քաղաքացիություն ստանալու 23 522 հայտ, որից 14 142-ը՝ Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից։
ՀՀ քաղաքացիություն է շնորհվել նրանցից 14 770-ին, որոնցից 8 676-ն արցախցի են։
ՄԾ տվյալներով՝ քաղաքացիության դադարեցման 1 128 հայտ է ներկայացվել, որոնցից 2 495 անձի դիմում բավարարվել է։
Ինչ վերաբերվում է անչափահասներին, ապա ՀՀ քաղաքացու անձնագրով փաստաթղթավորվել է 61 257 անձ։
Մայիսին՝ հունիսի 7-ին կայացած ՀՀ խորհրդարանական ընտրություններից առաջ, Արցախից բռնի տեղահանված մի շարք քաղաքացիներ հայտնել էին ՀՀ քաղաքացիության տրամադրման ձգձգման մասին, որը նրանք կապել էին խորհրդարանական ընտրություններին իրենց չմասնակցելու իշխանությունների ցանկության հետ։ Հունիսի 9-ի դրությամբ՝ ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիների թիվը 39 650 էր։
Կարդացեք նաև՝
Ձգձգում են ՀՀ քաղաքացիությունը, որ ընտրություններին չմասնակցենք․ արցախցի
