Օգոստոսի 29-ին Հայաստանում մեկնարկել է 2026–2027 թվականների սիրողական որսաշրջանը, հայտնում է ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը։
Շրջակա միջավայրի նախարարի հրամանով սահմանվել են 2026–2027 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակներն ու որսի ժամկետները։ Էկոպարեկային ծառայությունն իրականացնում է անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունն ու հսկողությունը։
Էկոպարեկային ծառայությունը որսորդներին հորդորել է պահպանել որսի սահմանված բոլոր կանոններն ու պահանջները։ Նշվում է, որ պատասխանատվությունից չեն խուսափելու նաև այն անձինք, ովքեր ունեն որսի թույլտվություն, սակայն խախտում են սահմանված կարգը, ժամկետները, վայրերը կամ որսի այլ պահանջներ։
