Արաբական Միացյալ Էմիրություններում ավարտված 32nd Abu Dhabi International Chess Festival շախմատի միջազգային փառատոնում հայ շախմատիստները գրանցել են բարձր արդյունքներ և զբաղեցրել մրցանակային տեղեր տարբեր ենթախմբերում ու ձևաչափերում, հայտնել է Շախմատի ֆեդերացիան։
Մրցաշարի ուժեղագույն՝ Masters խմբում հանդես են եկել մի շարք անվանի շախմատիստներ․
Սերգեյ Սկլոկին-Բագիյանը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր՝ կիսելով 7-15-րդ հորիզոնականները։ Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկով նա զբաղեցրել է 11-րդ մրցանակային տեղը։
Ռուդիկ Մակարյանը ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստերը 6․5 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։
«Open B» խմբում հաջող ելույթ է ունեցել Արթուր Ղարագյոզյանը, ով վաստակել է 7․5 միավոր և նվաճել պատվավոր 3-րդ տեղը։
Փառատոնի շրջանակում անցկացված կայծակնային (բլից) շախմատի մրցումներում նույնպես հայ գրոսմայստերները հասել են չեմպիոնական տիտղոսների։ Հաղթող է դարձել ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը։
Ընտանեկան թիմային մրցաշարում առաջին հորիզոնականն է նվաճել գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանի և ՖԻԴԵ-ի վարպետ Էդուարդ Հակոբյանի թիմը։
Կանանց մրցաշարում Հայաստանի կանանց հավաքականի անդամ Սուսաննա Գաբոյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։
