ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ մտահոգված չէ ՆԱՏՕ-ի երկրների դեմ Ռուսաստանի հնարավոր սադրանքներով։ Նա ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆի Մոսկվա կատարած այցն անվանել է…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ մտահոգված չէ ՆԱՏՕ-ի երկրների դեմ Ռուսաստանի հնարավոր սադրանքներով։
Նա ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆի Մոսկվա կատարած այցն անվանել է «սովորական գործնական» և հերքել տեղեկությունները, թե այցի նպատակը Ռուսաստանին ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա հնարավոր հարձակումից նախազգուշացնելն էր։
Օգոստոսի 25-ին Ռատկլիֆը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հետ։ Վերջինս հաստատել է բանակցությունների փաստը՝ դրանք անվանելով սովորական աշխատանքային շփումներ։
Ավելի վաղ եվրոպացի առաջնորդները մտահոգություն էին հայտնել, որ Մոսկվան կարող է սահմանափակ ռազմական գործողությունների միջոցով փորձարկել ՆԱՏՕ-ի վճռականությունը։