8,7 մլն մարդու տվյալներ՝ կիբերհարձակվողների ձեռքում․ Բրիտանիայի օդանավակայանները՝ թիրախում

LBC ռադիոկայանի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի մի քանի օդանավակայաններ շահագործող «Մանչեսթերի օդանավակայանների խումբը» ենթարկվել է խոշոր կիբերհարձակման, որի արդյունքում գողացվել են մոտ 9 միլիոն ուղևորի տվյալներ։

«Մանչեսթերի օդանավակայանների խումբը ենթարկվել է խոշոր կիբերհարձակման, որի արդյունքում գողացվել են մոտ 8.7 միլիոն հաճախորդների տվյալներ», — ասվում է հաղորդագրության մեջ։

Ռադիոկայանի փոխանցմամբ՝ կիբերհարձակման թիրախում են եղել Մեծ Բրիտանիայի երեք օդանավակայաններ՝ Լոնդոնի Ստանստեդը, Արևելյան Միդլենդսը և Մանչեսթերը։ Հարձակվողները ձեռք են բերել ուղևորների տվյալները կայանատեղիների ամրագրումների, սրահների ծառայությունների և Wi-Fi կապերի վերաբերյալ։

LBC-ի հաղորդմամբ՝ հարձակման արդյունքում գողացվել է տեղեկատվություն, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի հասցեներ, հեռախոսահամարներ, տրանսպորտային միջոցների գրանցման համարանիշներ և փոստային ինդեքսներ։

Leave a Comment