Սա, անկասկած, քաղաքական հետապնդում է, ինչին հայ հանրությունը բնավ առաջին անգամ չէ, որ ականատես է դառնում: Բայց հարց պետք է առաջանա՝ խոշոր հաշվով ինչի՞ հետևանք է սա:
Սա նախևառաջ Նիկոլի ինքնավստահության հետևանք է՝չնայած կարող էր թվալ, թե սեփական վախերն են նրան թելադրում: Բայց արդյոք Նիկոլը կլինե՞ր նույնքան ինքնավստահ, եթե ընդդիմությունն իսկապես միավորվեր, այլ ոչ թե տևական ժամանակ ինքնապառակտվեր ու սեփական ուժերը ջլատեր: Կյանքը ցույց տվեց, որ դաշտի միակ լիդերը լինելու համար Քոչարյանի պայքարը պսակվեց ջախջախիչ պարտությամբ: Ի դեպ՝ այդ լիդերության համար կռվում էր, որ նրա թիմի կողմից տևական ժամանակ թիրախավորվում էր երրորդ նախագհն ու նրա կողմնակիցները. Նիկոլին թողած՝ ընկել էին Սերժ Սարգսյանի հետևից՝ փաստացի «ջուր լցնելով ՔՊ-ի ջրաղացին»:
Ինչ-որ իմաստով Քոչարյանն այսօր քաղում է արածի պտուղները. արդյոք այս ամենը տեղի կունենա՞ր, եթե ժամանակին «Հայաստան» դաշինքը իմպիչմենտի գործընթացն արհեստականորեն չարգելակեր, եթե հասկանար, որ Նիկոլի հետ ընտրությունների գնալը ոչ մի լավ տեղ չի տանելու, ոչ ոք դրանից չի շահելու:
Մի բան հստակ է ՝ Նիկոլի հետ պայմանավորվելը ոչ մի իմաստ չունի. պետք է հասկանալ, որ շատ իմաստներով այդ մարդն իր գլխի տերը չէ նույնիսկ. Իլհամն է Նիկոլի գլուխը, իսկ Իլհամն ուզում է, որ բերդում հայտնվեն բոլոր «ռևանշիստները»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: