Օգոստոսի 27-ի գիշերը անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ozon ընկերության երկու օբյեկտների՝ Օրենբուրգի մարզում և Բաշկիրիայում։ Այս մասին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։ Ozon-ի…
Օգոստոսի 27-ի գիշերը անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ozon ընկերության երկու օբյեկտների՝ Օրենբուրգի մարզում և Բաշկիրիայում։ Այս մասին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։
Ozon-ի տվյալներով՝ աշխատակիցներն օպերատիվ տարհանվել են։ Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան, հրդեհ չի բռնկվել։
Օրենբուրգի օբյեկտն արդեն վերսկսել է աշխատանքը։ Ուֆայում գտնվող լոգիստիկ համալիրը թեթև վնասներ է ստացել և առայժմ փակ է՝ տարածքի մանրամասն զննության համար։
Ընկերությունից հայտնել են նաև, որ ապրանքների ընդունումը ժամանակավորապես դադարեցվել է, իսկ բեռներն ուղղորդվում են այլ օբյեկտներ։ Հաճախորդները կարող են պատվերները ձևակերպել սովորական ռեժիմով։