Դերասան Սամվել Թադևոսյանը նկարահանվել է Dior-ի նոր գովազդային արշավում – armeniatoday.am

Հայ դերասան Սամվել Թադևոսյանը Dior Men Tailoring Winter 2026 գովազդային արշավի դեմքերից մեկն է։

Նա նկարահանվել է ֆրանսիական նորաձևության տան 2026-2027 ձմեռային հավաքածուի համար։

Թադևոսյանն առավել հայտնի է 2016 թվականին Մհեր Մկրտչյանի նկարահանած «Կյանք ու կռիվ» դրամայից, որի գործողությունները տեղի են ունենում 1991 թվականին՝ Արցախյան ազատագրական պատերազմի ժամանակ։ Նա նաև նկարահանվել է «Բրավո, վիրտուոզ» ֆիլմում և աշխատում է որպես դերասան, կինոռեժիսոր և թատերական ռեժիսոր։

Leave a Comment