80 տարեկան հասակում մահացել է «Լեգենդ», «Հուշում»,«Ռոքի սարսափ», «Տանը մենակ» և այլ ֆիլմերի դերասաններից Թիմ Քարին, հայտնում է The Guardian-ը։ Հաղորդագրությունների համաձայն՝ Քարին մահացել է Լոս Անջելեսի իր տանը։
Նա հայտնի դերասան էր կինոյում, հեռուստատեսությունում և թատրոնում։ Ծնվել է 1946 թվականին, 1968 թվականին Բիրմինգհեմի համալսարանում ստացել է դրամայի և անգլերենի բակալավրի աստիճան և սկսել է բեմական կարիերա։
2012 թվականին Քարին կաթված է ստացել մերսման ժամանակ և ուղեղի վիրահատություն է տարել։ Նա շարժունակության խնդիրներ է ունեցել, կարճատև հիշողությունը նույնպես տուժել է։
