Նեպալում հորդառատ անձրևների հետևանքով խոշոր ջրհեղեղներ են սկսվել, որոնք մեծ ավերածություններ են հասցրել երկրի մի շարք շրջաններում։ Բհոտեկոսի գետի վարարած ջրերը հեղեղել են գյուղեր, վնասել ճանապարհներ և հէկեր, իսկ որոշ բնակավայրերում շենքեր ու տրանսպորտային միջոցներ հայտնվել են ցեխի և ջրի տակ։
Տարերային աղետի հետևանքով առնվազն 22 մարդ է զոհվել, իսկ հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ զբոսաշրջիկներ և Նեպալում աշխատող օտարերկրացիներ, համարվում են անհետ կորած։ Պաշտոնական տվյալներով՝ անհետ կորածների թվում 384 զբոսաշրջիկ կա, որոնցից 291-ը Հնդկաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Մալայզիայից և այլ երկրներից են։
Radar Armenia-ն ներկայացնում է ֆոտոշարք։
