Թուրքիայի պաշտպանության նախարարությունը մեկ տարվա՝ 2,4 մլն դոլարի պայմանագիր է կնքել ամերիկյան Ballard Partners լոբբիստական ընկերության հետ՝ F-35 կործանիչների հարցը լուծելու ջանքերի շրջանակներում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ ընկերությունը հայտնի է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ իր կապերով:
Պայմանագիրը ստորագրվել է օգոստոսի սկզբին և նախատեսում է, որ Ballard Partners-ը Թուրքիային կապահովի ԱՄՆ կառավարական գործակալությունների հետ կապ, ռազմավարական խորհրդատվություն և դաշնային մակարդակով հաճախորդի շահերի լոբբինգ:
Թուրքիան հեռացվել էր F-35 ծրագրից՝ 2017 թվականին Ռուսաստանից S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի չորս դիվիզիոն ձեռք բերելուց հետո։ Հուլիսի 7-8-ն Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական է տրամադրված Թուրքիային F-35 կործանիչներ մատակարարելու հարցում։ Թրամփը հայտնել էր, որ հակված է հաստատել կործանիչների վաճառքը Թուրքիային, սակայն ընդգծել էր, որ վերջնական որոշում դեռևս չի կայացրել։
Հուլիսի սկզբին Թրամփը հայտարարել էր, որ դեռևս որոշում չի կայացրել Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչներ մատակարարելու վերաբերյալ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից F-35 կործանիչների գնումը կխախտի Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռությունը:
