ԵԱՏՄ-ն նոր որոշում է ընդունել Հայաստանի համար․ կվերաբերի մսի ներմուծմանը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան 2027 թվականի համար սահմանել է ԵԱՏՄ երկրներ առանձին տեսակի մսի և կաթնային շիճուկի ներմուծման սակագնային քվոտաներ, հայտնում են կազմակերպության մամուլի…

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան 2027 թվականի համար սահմանել է ԵԱՏՄ երկրներ առանձին տեսակի մսի և կաթնային շիճուկի ներմուծման սակագնային քվոտաներ, հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից։

Հայաստանին սահմանվել է՝

8 հազար տոննա՝ խոշոր եղջերավոր անասունների մսի,

14 հազար տոննա՝ խոզի մսի,

45 հազար տոննա՝ թռչնամսի և թռչնամսի ենթամթերքի ներմուծման համար։

Այսպիսով, նշված մսատեսակների համար Հայաստանի ընդհանուր քվոտան կկազմի 67 հազար տոննա։ 

Leave a Comment