Ռոբերտ Քոչարյանին բերեցին դատարան․ կքննվի նրան կալանավորելու միջնորդությունը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան։ Հիվանդանոցից դատարան է ներկայացվել նաև Ռոբերտ Քոչարյանը։ Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն…

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան։ 

Հիվանդանոցից դատարան է ներկայացվել նաև Ռոբերտ Քոչարյանը։ Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Քոչարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։

Հիշեցնենք՝ օգոստոսի 25-ին Ռոբերտ Քոչարյանը և նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, տեղափոխվել էին Հակակոռուպցիոն կոմիտե։ Քրեական վարույթի շրջանակում ընդհանուր առմամբ ձերբակալվել էր 6 անձ։

Ավելի ուշ Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել էր։ Նրա մոտ արձանագրվել էր զարկերակային բարձր ճնշում, ինչից հետո շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր հիվանդանոց։

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ անհրաժեշտ բժշկական հետազոտություններից հետո Քոչարյանը կներկայացվի դատարան։

Leave a Comment