Բժիշկներն արգելել են Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել դատարան․ Լևոն Քոչարյան

Բժիշկներն արգելել են ՀՀ նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել դատարան՝ կալանքի հարցով նիստին, ինչի պատճառով որոշում է կայացվել երկարաձգել նրա ձերբակալման ժամկետը։

Այս մասին հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին նախագահի որդի Լևոն Քոչարյանը։

Օգոստոսին 25-ին Քոչարյանի Քոչարյանին բերման էին ենթարկել ՔԿ, ապա Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նախկին նախագահի ինքնազգացողությունը վատացել էր ու նրան հոսպիտալացրել էին։

Ավելի ուշ Լևոն Քոչարյանը պատմել էր, որ նա երկու շաբաթ առաջ ենթարկվել է բժշկական միջամտության, որից ելնելով բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել և հոսպիտալացրել։

Ներկա պահին Քոչարյանը գտնվում է «Իզմիրլյան» ԲԿ-ում։ Նրա որդու խոսքով՝ Քոչարյանի խնդիրը կապված է սրտի վիրահատության հետ։

Leave a Comment