
«Եթե Կոմիտասը հնարավորություն ունենար մի հրաշքով տասը րոպե այս ամբիոնին կանգներ, ձեր ձեռքին տասը րոպե հետո նորից խելագարվելու էր. վարկաբեկման ինստիտուտը շատ լավ եք աշխատեցնում»,- դիմելով իշխող ուժին՝ հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Իրինա Յոլյանը՝ շարունակելով ատելության խոսքի դեմ իր ելույթը: «Չեմ ընդունում, երբ խոսում եք ժողովրդավարությունից, բայց գնում եք ուղիղ բռնապետություն»,- հավելեց նա: