Արևմուտքը Հայաստանի Հանրապետության նկատմամբ շանտաժի քաղաքականություն է վարում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
«Բավական մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ ՀՀ ղեկավարությանը պարզապես շանտաժի են ենթարկում։ Սա լիովին բնորոշ է Հարավային Կովկասի տարածաշրջանից ՌԴ-ին դուրս մղելու ուղղությամբ արևմտյան մայրաքաղաքների վարած անբարեխիղճ խաղերին», — հայտարարել են ՌԴ դիվանագիտական գերատեսչությունից։