«Հայաստանն ավելի մոտ է Եվրամիությանը, քան երբևէ։ Երևանում կայացած ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը հաջողված էր»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակը։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն և Հայաստանը արդեն իսկ…
«Հայաստանն ավելի մոտ է Եվրամիությանը, քան երբևէ։ Երևանում կայացած ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը հաջողված էր»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակը։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն և Հայաստանը արդեն իսկ արդյունավետ համագործակցում են մի շարք ուղղություններով, այդ թվում՝ դիմակայունության և աճի ծրագրի, Եվրոպական խաղաղության գործիքի և գործընկերության առաքելությունների շրջանակում։
Նա նշել է, որ Հայաստանը ԵՄ ուղղությամբ առաջին քայլն է կատարել՝ ընդունելով, այսպես կոչված, «ԵՄ օրենքը»։
«Սա կարևոր խորհրդանշական քայլ է։ Իհարկե, ԵՄ-ին անդամակցությունը հստակ սահմանված և արժանիքների վրա հիմնված գործընթաց է։ Այն պահանջում է անդամակցել ցանկացող երկրի պաշտոնական դիմում»,- ասել է խոսնակը։
Նրա խոսքով՝ Եվրամիությունն արդեն աշխատում է Հայաստանին ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ, մասնավորապես՝ կապակցվածության, առևտրի և մի շարք այլ ոլորտներում։
Եվրահանձնաժողովի խոսնակը նաև ընդգծել է, որ ԵՄ-ն հետաքրքրությամբ հետևում է գործընթացին և հիշեցրել է Եվրահանձնաժողովի նախագահի աջակցությունը Հայաստանի քաղաքացիների կողմից ԵՄ-ի նկատմամբ արտահայտվող աջակցության հարցում։