Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին արձագանքել է Ուկրաինայի անկախության օրվա առթիվ ՀՀ նախագահի ու վարչապետի շնորհավորանքներին։
«Իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում Վահագն Խաչատուրյանին և Նիկոլ Փաշինյանին՝ Ուկրաինայի անկախության օրվա առթիվ ջերմ շնորհավորանքների համար։
Մեր երկու երկրների միջև բարձր մակարդակի երկխոսությունն այժմ վերականգնվել է։
Հուսով ենք՝ դրան կհաջորդի ավելի սերտ համագործակցություն այլ մակարդակներում»,- գրել է Վոլոդիմիր Զելենսկին X-ի իր էջում։
