Ասում էր․ «չեմ թողնելու՝ այն, ինչ ունեք, ժառանգեք երեխաներին»․ չգիտեմ՝ ինչ կարգի մարդ պիտի լինես․ Լևոն Քոչարյան

25 Օգոստոսի, 2026

 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տան խուզարկությունն ավարտվեց։ Այն տևեց 7 ժամ։

«Ես կարծում եմ՝ այն մարդիկ, այն ուժերը, որոնք կարող են պոտենցիալ դառնալ դիմադրության օջախներ, որոնք իրենցից բան են ներկայացնում, որոնք չեն ենթարկվում, չեն համակերպվում, բոլոր այդ մարդկանց, այդ օջախները փորձելու է զսպել։ Նույնը վերաբերում է թե՛ Եկեղեցու դեպքում, թե՛ Գագիկ Ծառուկյանի մասով, թե՛ մեր մասով, թե՛ մնացած… Ու ինչո՞ւ է անում այս մարդը այս ամեն ինչը. որովհետև կարողանում է անել, որովհետև ավանդաբար այն կառույցները, որոնք այս ամեն ինչի հետ կապված շատ մեծ աղմուկ կբարձրացնեին, այս դեպքում ոչինչ չեն անում։ Հատկապես արևմտյան շատ կառույցներ, կազմակերպություններ, դեսպանատներ՝ քար լռություն, ոչինչ չկա»,- խուզարկության ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment