Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են





ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին նույնպես տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե:  Այս պահին իրավապահները շարունակում են խուզարկությունը Ռոբերտ Քոչարյանի տանը:

Հակակոռուպցիոն կոմիտեից Panorama.am-ի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սդերակ Քոչարյանը ձերբակալվել են։

Նշենք, որ այս պահին խուզարկություն է  իրականացվում նաև Քոչարյանի մյուս որդու՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տանը։ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- Panorama.am-ին հայտնել էին հակակոռուպցիոն կոմիտեից։ 



Leave a Comment