Ռոբերտ Քոչարյանից և Սեդրակ Քոչարյանից բացի ձերբակալվել է ևս 4 անձ․ Հակակոռուպցիոն կոմիտե

25 Օգոստոսի, 2026

Բացի Ռոբերտ Քոչարյանից և Սեդրակ Քոչարյանից ձերբակալվել է ևս 4 անձ: Այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին այս լուրը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան 07:00-ի սահմաններում իրավապահները ներխուժել են ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն, իսկ Ռոբերտ Քոչարյանին քննչական մարմինները տեղափոխել են Հակակոռուպցիոն Կոմիտե:

Բացի այդ, վաղ առավոտյան հարկային մարմինները կապարակնքել են «Toyota» ընկերության երևանյան գրասենյակը: Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներն այս պահին «Օրանժ Ֆիթնես»-ում են:

 

Leave a Comment