
«Մեր երկրում ժողովրդավարության բաստիոնն այն տրամաբանությամբ է աշխատում, որ երկրի ղեկավարը ցուցումները տալիս է Ազգային ժողովի ամբիոնից և հետո ԱԱԾ-ն գնում է, իր քայլերն իրականացնում։ Ուղղակի կամակատար կառույց է»,- «Yerevan Tribune»-ի եթերում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկությանը։ «Ներքին ռեպրեսիաներ են իրականացվում, որպեսզի արտաքին նոր զիջումներ իրականացնեն Ադրբեջանին և Թուրքիային»,- նշել է ընդդիմադիր գործիչը: