ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը կարող է նշանակվել Ռուսաստանում ՀՀ դեսպան, գրել է «Փաստ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ Սաֆարյանը կապեր ունի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՌԴ-ի քաղաքական ու դիվանագիտական դաշտի այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
Միևնույն ժամանակ, թերթի տեեկությամբ, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ևս հակված է Սաֆարյանի՝ դիվանագիտական նոր աշխատանքի տեղափոխմանը, և ունի ԱԳ նախարարի տեղակալի՝ Սաֆարյանին փոխարինո թեկնածու։
Օգոստոսի 22-ին ԶԼՄ-ն գրել էր, որ ՀՀ իշխանությունները որոշել են հետ կանչել ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին և նրան փոխարինել կադրային դիվանագետով։ Նա 2024 թվականի օգոստոսի 14-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով նշանակվել էր դեսպան։ Մինչ այդ նա հրաժարվել էր պատգամավորական մանդատից, իսկ օգոստոսի 13-ին նրա լիազորությունները դադարեցվել էին։ Նույն տարվա հոկտեմբերին Արսենյանը հայտարարել էր, որ Մոսկվա է մեկնել հայ-ռուսական հարաբերությունների բարելավմանը նպաստելու համար։
