«Սա Անկախության հռչակագրի հանդեպ երրորդ «ոտնձգությունն է»». Կարեն Հեքիմյան

«Սա Անկախության հռչակագրի հանդեպ երրորդ «ոտնձգությունն է»». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաշինյան Նիկոլն ասում է, որ «1990թ. Անկախության հռչակագրին նոր Սահմանադրության մեջ հղում չպետք է լինի»: Սա Անկախության հռչակագրի հանդեպ երրորդ «ոտնձգությունն է»:
Ուրեմն, 2011 թվականի սեպտեմբերի 22-ին Հայաստանի ազգային արխիվի այնժամանակյա տնօրեն Ամատունի Վիրաբյանն ասաց, որ ի սկզբանե առկա է եղել Անկախության հռչակագրի երեք օրինակ: Ըստ Վիրաբյանի, «ենթադրվում է, որ մի օրինակը ՀՀ առաջին նախագահի մոտ է, մյուս օրինակը եղել է պատգամավոր Արամ Մանուկյանի մոտ, սակայն կորել է, իսկ երրորդի վերաբերյալ տեղեկություններ չկան»:
Ստացվում է՝ ներկայիս Հայաստանի իրավական հիմք հանդիսացող փաստաթղթի միակ բնօրինակը գտնվում է Տեր-Պետրոսյանի մոտ, իսկ Փաշինյան Նիկոլը ցանկանում է դե յուրե, միգուցե նաև դե ֆակտո, վերացնել այն:
Սա թերևս այն դեպքն է, երբ անթաքույց ցանկություն է առաջանում խնդրել Աստծուն, որպեսզի պահպանի Տեր-Պետրոսյան Լևոնին և իր մոտ գտնվող Անկախության հռչակագրի միակ բնօրինակը:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան

Leave a Comment