Օգոստոսի 17-ից 24-ը Երևանի և մարզերի պարեկները ճանապարհային երթևեկության կանոնների ընդհանուր 22 752 խախտում են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։ Մեկ շաբաթվա ընթացքում հանրապետությունում…
Օգոստոսի 17-ից 24-ը Երևանի և մարզերի պարեկները ճանապարհային երթևեկության կանոնների ընդհանուր 22 752 խախտում են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։
Մեկ շաբաթվա ընթացքում հանրապետությունում հայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ։ Առանց վարորդական իրավունքի վկայականի մեքենա է վարել 561 անձ։
Երևանում պարեկներն արձանագրել են 5095 խախտում, իսկ 139 ավտոմեքենա տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։ Մայրաքաղաքում հայտնաբերվել է 182 ոչ սթափ վարորդ, 141 անձ էլ մեքենա է վարել առանց վարորդական իրավունքի վկայականի։
Երևանում արձանագրվել է նաև ամրագոտի չկապելու 973, մեքենա վարելիս ծխելու՝ 707, հեռախոսից օգտվելու՝ 292, առանց մանկական նստատեղի երեխա տեղափոխելու՝ 48 և համարանիշների հետ կապված 38 խախտում։ 24 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 87-ը՝ առանց տեխնիկական զննության, ևս 87-ը՝ լուսարձակների անսարքությամբ։ 36 մեքենա ունեցել է թաղանթապատված դիմապակի կամ կողային ապակիներ։
Մարզերում նույն ժամանակահատվածում արձանագրվել է 17 657 խախտում, հատուկ պահպանվող տարածքներ է տեղափոխվել 227 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է 312 ոչ սթափ վարորդ, իսկ 420 անձ մեքենա է վարել առանց վարորդական իրավունքի վկայականի։
Մարզերում գրանցվել է արագության գերազանցման 2973, ամրագոտի չկապելու՝ 4738, հեռախոսից օգտվելու՝ 721, մեքենա վարելիս ծխելու՝ 713 և առանց մանկական նստատեղի երեխա տեղափոխելու՝ 350 դեպք։ Բացի այդ, 100 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ-ի, 739-ը՝ առանց տեխնիկական զննության, իսկ 528-ը՝ լուսարձակների անսարքությամբ։
ՆԳՆ-ի տվյալներով՝ մեկ շաբաթվա ընթացքում տարբեր կասկածանքներով ձերբակալվել և Համայնքային ոստիկանության բաժիններ է տեղափոխվել ընդհանուր 157 անձ։