Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բարձրահարկ շենքերից մեկի բակում ՌԴ քաղաքացու մարմին է հայտնաբերվել

Օգոստոսի 23-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գուսան Շերամ 109 շենքի բակում դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված շենքի բակում հայտնաբերվել է 50-55 տարեկան տղամարդու մարմին։

Ըստ նախնական տեղեկությունների նա 7-րդ հարկից կամ անզգուշաբար ընկել է, կամ իրեն ցած է նետել Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը ՌԴ քաղաքացի Արթուր Բեսոլով Ֆերդինանտովիչն է։

Leave a Comment