
«Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ ՀՀ Կառավարության աջակցությամբ։ Փառատոնը կոչված է դառնալու երիտասարդ երաժիշտների բացահայտման, նրանց ստեղծագործական ներուժի զարգացման և համագործակցության նոր հնարավորությունների ձևավորման կարևոր հարթակ՝ միաժամանակ նպաստելով կենդանի երաժշտության մշակույթի զարգացմանը, Հայաստանի մշակութային կյանքի հարստացմանը, ձևավորել ամենամյա մշակութային իրադարձություն, որը կնպաստի Հայաստանի երաժշտական կյանքի ակտիվացմանն ու միջազգային ճանաչելիության բարձրացմանը։