Սեպտեմբերի 4-12-ը Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում կանցկացվեն Սարոյանական օրեր, հայտնում է Սարոյանի հիմնադրամը։
Ծրագրում ներառված են թվային և ինտերակտիվ ցուցադրություններ, որոնք այցելուներին հնարավորություն կտան նորովի բացահայտել Վիլյամ Սարոյանի գրական ու գեղարվեստական աշխարհը։
Միջոցառումները կանցնեն Երևանի Արամի 1 հասցեում։
Սարոյանը հայազգի ամերիկացի գրող և դրամատուրգ է, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, որի ստեղծագործություններում կարևոր տեղ ունեն մարդկայնությունը, ներգաղթյալների կյանքն ու հայկական ինքնությունը։