
MakaryanNews-ը հայտնում է. «Հերթական ողբերգական դեպքը՝ բանակում. կրկին զոհ ունենք
Քիչ առաջ հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել ՀՀ ՊՆ զորամասերից մեկում: Մեզ ասացին՝ ժամկետային ծառայողներից մեկը իրեն ամրակցված զենքից կրակել և սպանել է իր ծառայակցին: Սպանության պատճառը, մեզ հասած տեղեկությամբ, եղել է վիճաբանության ընթացքում հնչած հայհոյանքը: Զինծառայողը, ում հասցեին հնչել է հայհոյանքը, զենքը վերցրել և սպանել է իրեն հայհոյողին:
ՊՆ-ից այս պահին զերծ մնացին մեկնաբանել մեր տեղեկությունը»: