Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 20:00-ին, դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը մենահամերգով հանդես կգա «Արամ Խաչատրյան» համերգասրահի տանիքում՝ Khachaturian Rooftop նախագծի շրջանակում, նշվում է համերգասրահի պաշտոնական էջում։
Երեկոյի ընթացքում նա կներկայացնի New Jazz Standards ծրագիրը, իսկ բեմում նրան կմիանան հատուկ հյուրեր։ Համերգը կազմակերպվում է Rambalkoshe Foundation-ի հետ համատեղ։
Տիգրան Համասյանը հայ ջազային դաշնակահար և կոմպոզիտոր է, որի երաժշտության մեջ համադրվում են ջազային իմպրովիզացիան, հայկական ժողովրդական երաժշտությունն ու ռոքի տարրերը։ Նա միջազգային ճանաչում է ձեռք բերել հեղինակային ծրագրերով և աշխարհի առաջատար համերգային հարթակներում ունեցած ելույթներով։