
Չինական սմարթֆոններ արտադրող Honor-ի կողմից մշակված մարդանման ռոբոտը կարողացել է 100 մետր տարածությունը վազելով հաղթահարել 9.32 վայրկյանում՝ գերազանցելով ճամայկացի վազորդ Ուսեյն Բոլտի համաշխարհային ռեկորդը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Օգոստոսի 22-ին Պեկինում մարդակերպ ռոբոտների խաղերի փորձարկումների ժամանակ «Կայծակ» մականունով ռոբոտը հասել է վայրկյանում 14,5 մետր առավելագույն արագության
Այս արդյունքը գերազանցել է ճամայկացի նշանավոր մարզիկ Ուսեյն Բոլտի սահմանած ռեկորդը։ Բոլտը 100 մետր վազքում սահմանել է աշխարհի անգերազանցելի ռեկորդ՝ 9.58 վայրկյան, որը գրանցվել է 2009 թվականի օգոստոսի 16-ին Բեռլինում կայացած աշխարհի առաջնության ժամանակ։