«Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ուկրաինան զրկվել է իր բնակչության կեսից և տարածքների 20%-ից: Մոսկվայում ընթանում է «Եդինայա Ռոսիա» կուսակցության XXIII…
«Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ուկրաինան զրկվել է իր բնակչության կեսից և տարածքների 20%-ից:
Մոսկվայում ընթանում է «Եդինայա Ռոսիա» կուսակցության XXIII համագումարի երկրորդ փուլը: «Այդ նույն երկրում (Ուկրաինայում – խմբ.), որն այժմ ընդունված է անվանել «404 երկիր», արդեն անհետացել է բնակչության կեսը և պատահաբար իրենց մոտ հայտնված տարածքների 20%-ը», – ասել է Մեդվեդևը:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։