«Նավակ Ճոճողը» թքել է Ազգային ժողովի ճակատին



Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրված «Նավակ Ճոճողը» հստակեցրել է, թե  ինչու է հենց ինքն արժան՝ լինելու այդ պաշտոնում: «Կրակը չենք ընկել, որ մեր դիպլոմը կարմիր չէ. չի նշանակում՝ գիտելիք չունենք: Ես ունեմ այդ ունակությունը՝ տվյալ հանձնաժողովը ղեկավարելու, որովհետև ես գոնե պաշտպանությունն ու անվանգությունը կարողանում եմ իրարից տարբերակել և հասկանալ, որ դրանք տարբեր բաներ են: Դա իմ փոքրիկ արժանիքներից է»,-մասնավորապես՝ անհամեսութուն է արել Գաբրիելյան Վիլենը:
 
Սա  պարզապես խայտառակություն է. հետպատերազմյան ծանրագույն իրողությունների միջով անցնող, անվտանգային գոյաբանական սպառնալիքների առաջ կանգնած երկրում նման կարևորագույն օղակի ղեկավարը պարծենում է նրանով, որ բառերի նշանակությունը գոնե տարբերում է: Այսինքն՝ այնքան «խելացի է», որ այդ երկու բառն ու դրանց տակ թաքնված երևույթները տարբերակում է,ու «անվջտանգություն» եզրը ասենք կատու չի համարում: Վիլենն իր այս հայտարարությամբ ուղղակի թքել է հասարակության բանականության ու Ազգային ժողովի ճակատին՝ ևս մեկ անգամ ցույց տալով, թե ինչ է  իրենից ներկայացնում Նիկոլի Հայաստանը:
 
Բայց զարմանալ պետք չէ. իշխանության կադրային քաղաքականության տրամաբանությունն արդեն վաղուց այնպիսի մակարդակի է հասել, որ մասնագիտական պատրաստվածությունը, փորձը, ոլորտային գիտելիքն ու պետական մտածողությունը երկրորդական են դարձել։ Գլխավորը Նիկոլի ծրագրին հավատարմությունն է, իսկ «Նավակ Ճոճողը» առավել քան հավատարիմ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment