ԱԹՍ-ն Սև ծովում հարվածել է թուրքական նավի. կա անհետ կորած

ԱԹՍ-ն Սև ծովում հարվածել է թուրքական նավի. կա անհետ կորած

Սև ծովում անօդաչու թռչող սարքը գրոհել է թուրքական Akkon Lines ընկերության կողմից շահագործվող M/V RMS TEAM նավը։ Lojiport պորտալի հաղորդմամբ՝ հարվածից հետո նավում խոշոր հրդեհ է բռնկվել։

Աղետի ազդանշանին արձագանքել է մոտակայքում գտնվող մեկ այլ նավ, որը փրկել է անձնակազմի 11 անդամի։ Եվս մեկ նավաստի համարվում է անհետ կորած, նրա որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Անձնակազմի տարհանումից հետո կրակը բնակելի և շարժիչային հատվածներից տարածվել է բեռնարկղերի գոտի։ Ընկերության գնահատմամբ՝ թե՛ նավը, թե՛ դրա վրա գտնվող բեռը կարելի է համարել ամբողջությամբ ոչնչացված։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment