Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը հյուրընկալել է Հայաստանի գործընկերոջը

Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը հյուրընկալել է Հայաստանի գործընկերոջը
armtimes.com  Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետ Գեկա Գելաձեն հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանին:


 


Այս մասին հայտնում է վրացական ԶԼՄ-ները՝ պետական անվտանգության ծառայությանը հղումով:


 


Նշվում է, որ պաշտոնական այցի շրջանակներում գերատեսչությունների ղեկավարները աշխատանքային հանդիպում են անցկացրել, որի ընթացքում քննարկել են Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև առկա ամուր բարեկամական հարաբերությունները և դրանց խորացման հեռանկարները:


 


Ընդգծվել է միջազգային անվտանգության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործընթացում երկու երկրների հետախուզական և անվտանգության կառույցների միջև կառուցողական երկխոսության և սերտ համագործակցության կարևորությունը:


 


Քրիստինե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել վրացի գործընկերոջը ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել խորացնելու համագործակցությունը առաջնահերթ ուղղություններով:


 


Վրաստան այցի շրջանակներում Քրիստինե Գրիգորյանը, պատվիրակության հետ միասին, այցելել է նաև Հետախուզության ծառայություն և աշխատանքային հանդիպում անցկացրել ղեկավար անձանց հետ:




Կարդացել են
1 անգամ

Leave a Comment