Երեք անչափահաս աղջիկ ծեծել են մեկ այլ աղջկա, տեսանկարահանել ու հրապարակել համացանցում․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է մի խումբ անչափահասների կողմից մեկ այլ անչափահաս աղջկա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով քրեական վարույթի նախաքննությունը։…

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է մի խումբ անչափահասների կողմից մեկ այլ անչափահաս աղջկա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով քրեական վարույթի նախաքննությունը։

ՔԿ-ի տվյալներով՝ 2026 թվականի հունիսի 13-ին երեք անչափահասներ նախնական պայմանավորվածությամբ եկեղեցու հարակից տարածքում հանդիպել են անչափահաս տուժողին։ Ըստ քննության՝ նրանք հարվածներ են հասցրել աղջկա մարմնի տարբեր հատվածներին, քաշել մազերից, հայհոյել, իսկ կատարվածը նկարահանել են բջջային հեռախոսով և տարածել համացանցում։

Երեք անչափահասների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ մի խումբ անձանց կողմից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանքով։

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են դաստիարակչական հսկողությունը և բացակայելու արգելքը։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

Leave a Comment