
«Անկեղծ ասած՝ այստեղ գալով ես չէի կարող կանխատեսել նիստի արդյունքը․ իրավաբանության տեսակետից, բնականաբար, դատավորն ընդունել է միակ ճիշտ որոշումը, բայց բոլորս գիտենք, որ մեր երկրում միշտ չէ, որ իրավունքը գործում է»,- դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաքվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը։ «Ուզում եմ անդրադառնալ դատավորի՝ իսկապես դրսևորած արդարամտությանը, նրան, որ նա առաջնորդվել է օրենքով և հուսով եմ, որ մյուս դատավորներն էլ օրինակ կվերցնեն և կառաջնորդվեն օրենքով, որովհետև մեր երկրում կալանքը չպետք է լինի պատժի և նաև խոշտանգման միջոց»,- նշել է Չալաբյանը։
Հիշեցնենք՝ այսօր Չալաբյանն ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից: